Մատչելիության հղումներ

Թբիլիսիի նախկին քաղաքապետը դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկման


Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան դատարանի շենքում, 17-ը սեպտեմբերի, 2015թ․
Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան դատարանի շենքում, 17-ը սեպտեմբերի, 2015թ․

Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան երեկ դատապարտվել է 9 տարվա ազատազրկման․ համաներման կիրառմամբ՝ վերջնական պատժաչափ է սահմանվել 4,5 տարվա ազատազրկումը: Նախկին քաղաքապետը, ըստ դատավճռի, պատիժը կրելուց հետո 6 ամիս որևէ պաշտոն ստանձնելու իրավունք չի ունենա:

Փողերի յուրացման մեջ մեղադրվող Ուգուլավան, ըստ վրացական աղբյուրների, դատարանում վերջին խոսքով հանդես գալու հնարավորություն չի ունեցել: Այժմ նա պատրաստվում է դատավճիռը բողաքարկել վերաքննիչ ատյանում:

Լրագրողների հետ զրույցում Ուգուլավան մեղադրել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ «իր դեմ հետևողականորեն պայքարելու մեջ»: Նրա փաստաբանը դատավճիռը որակել է «իրավական դաշտից դուրս» և «վրեժ»: Փաստաբանի խոսքով, իրավական հարթության մեջ չի կարող տեղավորվել դատակոչված 150 վկայի պարագայում ընդամենը 4 ժամում դատավճիռ կայացնելու փաստը:

Երեկ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մտերիմը համարվող Ուգուլավան ազատվել էր նախնական կալանքից: Դատարանը հակասահմանադրական էր որակել անձին ավելի քան 9 ամիս նախնական կալանքի տակ պահելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG