Նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում այսօր հանդիպում է ունեցել «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչներ Հրանտ Բագրատյանի և Արշակ Ավագյանի հետ:
Նախագահի պաշտոնական կայքը հանդիպման մանրամասների մասին տեղեկատվություն չի տրամադրում։