Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ հրեական նոր տարվա` Ռոշ ա Շանայի կապակցությամբ:
«Մաղթում եմ, որ գալիք տարին ձեզ համար լինի հաջողությունների և ձեռքբերումների տարի, որ նոր տարում ավելի զարգանան ու հարստանան մեր ժողովուրդների դարավոր կապերը, և դուք շարունակեք լինել դրանց նպաստող յուրօրինակ կամուրջ», - նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում: