Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին այսօր մասնավոր այցով մեկնել է Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմ, որտեղ նրան ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե դա «գործնական և անձնական կապեր հաստատած երկու ընկերների հանդիպում է»։
Բեռլուսկոնին սեպտեմբերի 13-ին կվերադառնա Իտալիա։