Երեկ «Արտաշատի ԲԿ» հոսպիտալացված Բաղրամյան գյուղի դպրոցականներն ապաքինվում են։
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նրանց զգալի մասն արդեն դուրս է գրվել։ «Այս պահի դրությամբ հիվանդանոցում է գտնվում 5 երեխա։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսներինը` թեթև», - ասված է նախարարության հաղորդագրությունում։
Հիշեցնենք, երեկ Բաղրամյան գյուղի դպրոցից թունավորման նախանշաններով հոսպիտալացվել էր 43 երեխա։ Բոլոր երեխաներն ունեցել են սրտխառնոց, գլխապտույտ, դող, ընդհանուր թուլություն, փորացավ: Երեխաներն ասել էին, որ կերել են դպրոցի բուֆետից գնված նրբերշիկով հոթ-դոգ։ Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ հոթ-դոգերը արտադրվել են Բաղրամյան գյուղում գտնվող մեկ արտադրամասում, որի արտադրանքը մատակարարվել է մարզի ևս 13 բնակավայրերի դպրոցների: