Եվրոպական խորհրդարանն այսօր Ստրասբուրգում ընդունել է բանաձև, որով Ադրբեջանի իշխանությանը կոչ է անում անհապաղ ազատ արձակել հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային, ինչպես նաև բանտարկված այլ ակտիվիստներին, իրավապաշտպաններին և փաստաբաններին։
Բանաձևը նաև կոչ է անում Եվրահանձնաժողովին և Եվրամիության անդամ երկրներին քննարկել «այդ քաղաքական գործերում ներգրավված բոլոր քաղաքական գործիչների, պաշտոնյաների և դատավորների նկատմամբ թիրախավորված պատժամիջոցներ և վիզաների արգելքներ կիրառելու հարցը»: