ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 10-ին կմասնակցի մարտական հրաձգությամբ «Մարտական ընկերակցություն-2015» համատեղ զորավարժության ակտիվ փուլին:
Հիշեցնենք՝ «Մարտական ընկերակցություն-2015»-ը մեկնարկել է սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի զինված ուժերի «Աշուլուկ» զորավարժարանում։ ՊՆ-ի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զորավարժությունն անցկացվում է ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2015 թվականի պլանի համաձայն: