Մատչելիության հղումներ

Ուկրաինայում մտահոգված են Ռուսաստանի կողմից հարձակման վտանգով


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ

Օդեսայի մոտակայքում այս շաբաթ շարունակվել են ավանդական «Ծովային զեփյուռ» միջազգային ռազմախաղերը, որոնց ընթացքում կողմերը կենտրոնացել են խաղաղարար առաքելությունների իրականացման վրա:

Ուկրաինական 1500 բանակայիններից բացի, «Ծովային զեփյուռ-2015» զորավարժություններին մասնակցում են Միացյալ Նահանգների 400 ծովայիններ, ինչպես նաև սպաներ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից և Շվեդիայից:

Մինչ Օդեսայում շարունակվում են զորավարժությունները, Կիևում նախագահ Պետրո Պորոշենկոն ահազանգել է Ռուսաստանի կողմից ռազմական հարձակման վտանգի մասին, հայտարարելով, որ «ռուսական ագրեսիան Ուկրաինայի համար դեռևս գլխավոր վտանգ է մնում»:

Ավելի վաղ «Ամերիկայի Ձայն»-ի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում Պորոշենկոն ևս մեկ անգամ կոչ է արել առաջադեմ աշխարհին միավորվել և Ուկրաինային աջակցություն ցուցաբերել: «Մենք պայքարում ենք ոչ միայն հանուն մեր անկախության, մենք պայքարում ենք հանուն ազատության ու հանուն ժողովրդավարության», - հայտարարել է նա:

Ուկրաինայի առաջնորդը Ռուսաստանի ղեկավարությանը մեղադրել է գլոբալ անվտանգության համակարգի ոչնչացման մեջ և կոչ արել դաշնակիցներին հետևողական լինել ու վերականգնել այդ համակարգը:

Պորոշենկոն նաև կարծիք է հայտնել, որ քանի դեռ Մոսկվան շարունակում է Ուկրաինայում հակամարտության կողմ հանդիսանալ, Ռուսաստանին անհրաժեշտ է զրկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքից, քանի որ այն, նրա խոսքով, խոչընդոտում է խաղաղության հաստատմանը: «Այժմ Անվտանգության խորհուրդը պարզապես արգելափակված է և չի կարող որևէ դեր խաղալ, իսկ մենք որևէ այլընտրանք չունենք», - ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG