ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր միկրոբլոգում հերթական հայտարարությունն է տարածել հայ-ադրբեջանական վերջին բախումների վերաբերյալ:
«Վստահելի տեղեկատվություն կա այն մասին, որ երկու կողմերն էլ վերջերս ականանետներ են օգտագործել, ինչը հանգեցրել է քաղաքացիական անձանց մահվան: Իրավիճակը սրումը լուծում չէ», - գրել է Ուորլիքը: