«Սիրիայում Ռուսաստանի զինված ներկայության հնարավոր ամրապնդումը կարող է բացասական հետևանքներ ունենալ», - անցած գիշեր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին:
«Եթե Սիրիայում ռուսական ռազմական ներկայության մասին տեղեկությունները հաստատվեն, ապա այդ քայլը կարող է հանգեցնել հակամարտության հետագա թեժացմանը, նորանոր անմեղ կյանքերի կորստին, փախստականների թվի աճին և «Իսլամական պետության» դեմ գործող կոալիցիայի անդամների հետ բախման», - նշել է Քերին: