Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Հրադադարը խախտվել է շուրջ 100 անգամ, արձակվել մոտ 1800 կրակոց


Հայ զինվորը մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորը մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Սեպտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ թեև վերջին օրերի համեմատ խախտումները նվազել են, այնուամենայնիվ հակառակորդը կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, այդ թվում՝ 60 և 82 միլիմետրանոց ականանետեր, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1800 կրակոց:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ճնշելով հակառակորդի ակտիվությունը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG