ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Շանթ-2015» զորավարժությունների շրջանակում այսօր նախագահականում Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացվելու, որի ընթացքում անդրադարձ է լինելու նաև սահմանային իրավիճակին:
Սեյրան Օհանյանը նշել է, որ այժմ սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է:
Օգոստոսի 31-ից սկսած` ադրբեջանական կողմը կրակահերթի տակ է պահում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Սեպտեմբերի 2-ի երեկոյան հակառակորդը մի քանի ժամ շարունակ գնդակոծել է վերոնշյալ հատվածները:
Այսօր ադրբեջանական կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքից առաջնագծում հերթապահող պայմանագրային զինծառայող է մահացել: