Մատչելիության հղումներ

Գետնանցումի առևտրականները պնդում են՝ քաղաքապետարանի պատճառով տուժում է իրենց առևտուրը


Գետնանցումի առևտրականները պնդում են՝ քաղաքապետարանի պատճառով տուժում է իրենց առևտուրը
please wait

No media source currently available

0:00 0:03:05 0:00

Արդեն երկու օր է քաղաքապետարանի աշխատակիցները այցելում են մետրոյի Գարեգին Նժդեհ կայարանի գետնանցումում գործող առևտրային տարածք՝ պահանջելով հեռացնել տաղավարներից դուրս տեղադրված սեղանները, պատերից կախված ապրանքը, պատուհաններին ամրացված դարակները։

Ընդարձակ առևտրի տարածքի աշխատակիցները, սակայն, պնդում են, որ առանց տաղավարից դուրս ապրանքը ցուցադրելու առևտուր անել չի ստացվում. վերջին երկու օրերին դրանում համոզվել են։

«Դուրսը մի երկու բան պիտի լինի, որ մարդիկ մոտենան։ Առավոտից բաց է, բայց մի տետր վերցնող չկա»։

Քաղաքապետարանի աշխատակիցները, ըստ ձեռներեցների, իրենց փաստարկները չեն լսել, սպառնացել են՝ եթե պահանջը չկատարվի, գործնական քայլերի կդիմեն։

«Եթե մենք շորերը չհավաքենք, գիշերը, երբ մենք խանութները կազատենք, կգան բալգարկաներով մեր պոլկաները կկտրեն, կթափեն, իսկ եթե շորերն էլ չհավաքենք, տուգանքը սկսվում է 50 հազարից»։

Առևտրով զբաղվողներն ասում են, որ իրենք վճարում են և՛ 5 տոկոս շրջանառության հարկ, և՛ տաղավարների վարձ՝ ամսական միջինը մոտ 100-150 հազար դրամ, իրենք են հոգում գետնանցումում լուսավորության ու աղբահանության ծախսերը, քաղաքային իշխանությունները աշխատանքային պայմաններ չեն ստեղծում, ավելին՝ խանգարում են։

«Մենք ցիստեռներին փող ենք տվել, որ ամեն շաբաթ ջրով լվացել են, որ էդ կեղտերը, էդ չիշիկները դուրս գա, էդ հոտը մաքրվի, մարդիկ իջնեն մեզանից առևտուր անեն»։

«Մեր ուզածն ընդամենը 30-40 սմ-անոց պոլկաներ են»։

Օրվա հացն այստեղ աշխատող ձեռներեցների մեծ մասը այսօր ստիպված էր առևտուրը դադարեցնել ու գնալ քաղաքապետարան։ Մի քանի ժամ քաղաքապետարանի պաշտոնյաների հետ շարունակված հանդիպումը որևէ արդյունք չտվեց, հանդիպման գնացած ձեռներեցները պատմեցին՝ քաղաքապետարանի առևտրի վարչության պետը պնդել է, որ իրենց որոշումը բեկանման ենթակա չէ։ Առևտրականներն էլ իրենց հերթին հակադարձում են՝ եթե քաղաքապետարանն իրենց ձայնը չի լսում, բողոքի ակցիաներ կանեն կառավարության ու նախագահականի առջև։ Ասում են՝ պարտքեր ու վարկեր ունեն, սնանկանալ չեն ցանկանում։

«Ամսի 14-ին ես «Ֆինկա»-ում 450 դոլար փող պիտի վճարեմ, որտեղի՞ց վճարեմ, գնամ տասը տոկոսով վարկ վերցնե՞մ»։

«Ամոթ ա, մեր նման քյասիբ մարդկանց գրպանն են մտել արդեն։ Ի՞նչ անենք, խանութները փակենք, թողնենք, գնա՞նք»։

«Հասարակ բան, ո՞ւմ ա էս շորը խանգարում, իմ խանութից կպած ա, ինձ ասում են՝ հանեք։ Ինչի՞ համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG