Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց ԱՄՆ-ի Սենթ-Լուիս քաղաքում անցկացվող ուժեղագույն մրցաշարում:
«Սինքֆիլդի գավաթ»-ի խաղարկության վերջին տուրում Արոնյանի մրցակիցը Վեսելին Տոպալովն էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սև խաղաքարերով և պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր Արոնյանը դարձավ այս մրցաշարի հաղթողը:
Մեր շախմատիստի մրցակիցներն էին՝ Մագնուս Կարլսենը, Վիշի Անանդը, Վեսելին Թոփալովը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Ալեքսանդր Գրիշչուկը և Մաքսիմ Վաշյե-Լագրավը:
Մրցաշարը մեկնարկել էր օգոստոսի 23-ին: