Մատչելիության հղումներ

«Ո՛չ թալանին»-ը պատրաստվում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ սկսել


«Սկիզբն ենք դնելու պայքարի նոր փուլի», - ասաց նախաձեռնության անդամներից Արթուր Քոչարյանը։

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունն այսօր պատրաստվում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ սկսել՝ թանկացման որոշումը չեղարկելու պահանջով։

«Սկիզբն ենք դնելու պայքարի նոր փուլի։ Մարդիկ թող գան, ընթացքում կտեսնենք, մենք մի քանի տարբերականեր ունենք, տեսնենք, թե որ տարբերակով ավելի շատ կգործենք։ Փաստացի այս կառավարությունը խաբեց, սուտ խոսեց», - ասաց նախաձեռնության անդամներից Արթուր Քոչարյանը։

Ռիմա Սարգսյանն էլ հավելեց. - «Այս ժամանակահատվածում մենք փորձեցինք ինչ-որ կերպ ինֆորմացիաներ վերցնել, ինչ-որ կերպ հասկանանք, թե իրականում ի՞նչ է կատարվելու, բայց այս ամբողջ ընթացքում ինչ-որ խաղեր էր, որ փորձվում էր իրականացվի, բայց, կարծում եմ, չի լինի»։

Ակտիվիստները չեն մանրամասնում, թե ինչ գործողությունների կդիմեն այս անգամ՝ միաժամանակ չբացառելով Բաղրամյանը կրկին փակելու տարբերակը։

Այսօրվա հավաքը կմեկնարկի հենց Բաղրամյան պողոտայում գտնվող Սիրահարների այգում։ Նախաձեռնության անդմամներին չի գոհացնում կառավարության երեկվա որոշումը, որի համաձայն, մինչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում խորհրդատվական ծառայության ավարտը, պետությունը բնակչությունից բացի, մասնակի կփոխհատուցի նաև փոքր ձեռներեցներին՝ ամսական մինչև 500 կիլովատտ/ժամ հոսանք սպառելու դեպքում առաջին 250 կիլովատտ/ժամի համար։

«Ի՞նչ է նշանակում՝ մինչև 500 կիլովատտ/ժամ ծախսողների 250 կլիովատը, այսինքն, եթե մեկը շեղվեց մի կիլովատտ ավել, չի՞ ընկնելու դրա տակ, այսինքն՝ հերթական հիմար բանն է, որով փորձում են մարդկանց էլի խմբերի բաժանել», - ասաց Մաքսիմ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG