Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ անցած շաբաթ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ քաղաքացուն ապտակած ոստիկանի գործով սկսված ծառայողական քննությունը կասեցվել է ոստիկանապետի ցուցումով։
Ոստիկանության ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանը ապտակել էր հանրահավաքի տարեց մասնակից Հակոբ Նազարյանին։ Դեպքից հետո ոստիկնաապետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով դադարեցվել էին ոստիկանի լիազորությունները և նշանակվել էր ծառայողական քննություն։
Ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ ծառայողական քննությունը կասեցված է, քանի որ նույն գործով Հատուկ քննչական ծառայությունը քննություն է անցկացնում։