Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հաստատել է ժամանակավոր կառավարության կազմը, որը ներկայացրել էր վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
«Անցումային կառավարության կազմում ընդգրկված են քրդամետ ընդդիմությունից երկու ներկայացուցիչ, ովքեր կղեկավարեն ԵՄ–ի հարցերով և զարգացման հարցերով գերատեսչությունները»,- հաղորդում է BBC-ն։
Ժամանակավոր կառավարությունը կղեկավարի երկիրը մինչև արտահերթ ընտրությունները՝ նոյեմբերի 1-ը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման մասին՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հանձնարարելով ժամանակավոր կառավարություն կազմավորել: