Թուրքական Անթալիա քաղաքում վաղը նախատեսված է Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը։
Ըստ թուրքական դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են քաղաքական և տնտեսական կարևոր հարցեր։ Նախարարները նաև քննարկելու են նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքները։