Մատչելիության հղումներ

Քաղաքական հետապնդումները Ռուսաստանում


Մոսկվա-Կրեմլ
Մոսկվա-Կրեմլ

Իրավապաշտպանները Ռուսաստանում իրավախախտումների ներկայիս ծավալները գնահատելով՝ վկայակոչում են 47 տարի առաջ Խորհրդային Միության՝ Չեխոսլովակիա ներխուժելուց հետո, Կարմիր հրապարակում բողոքի ակցիայի հետևանքով ԿԳԲ-ի ձերբակալությունների փաստերը:

1968 թվականին ութ քաղաքացի ձերբակալվեց «Հանուն քո և ուրիշների ազատության» գրությամբ պաստառները՝ ձեռքներին: Հիմա որոշ քաղաքացիներ իրենց տեսնում են այդ նույն իրավիճակում:

Անդրեյ Զուբով, արխիվ
Անդրեյ Զուբով, արխիվ

Փիլիսոփայության պրոֆեսոր և քաղաքական մեկնաբան Անդրեյ Զուբովն աշխատանքը կորցրեց Վլադիմիր Պուտինին Հիտլերի հետ համեմատելու պատճառով: Զուբովը «Վեդեմոստի»-ում զուգահեռներ էր անցկացրել Պուտինի նախաձեռնած Ղրիմի բռնակցման և 1938-1939 թվականներին Հիտլերի իրականացրած՝ Ավստրիայի բռնակցման միջև:

Զուբովը հրապարակավ մտավախություն էր հայտնել, որ Ռուսաստանը կվերափոխվի դիկտատորական պետության՝ ավելացնելով, թե ուզում է, որ ուկրաինացիներն իմանան՝ ոչ բոլորն են Ռուսաստանում կիսում Պուտինի տեսակետը: Այս պնդումներից հետո էր, որ Զուբովը կորցրեց աշխատանքը Մոսկվայի միջազգայի հարաբերություններրի ինստիտուտում:

Ռուսական պետական ապարատը չներեց նաև 2009 թվականին «Յություբ»-ում տեսահոլովակ տարածած ոստիկանության սպային, ով իր քայլով Պուտինին կոչ էր անում մաքրել իրավապահ համակարգը՝ կոռումպացվածներից: Նա մեղադրվեց զրպարտության մեջ, ապա համալրեց ընդդիմադիրների շարքերը։

Դարյա Պոլուդովա, արխիվ
Դարյա Պոլուդովա, արխիվ

Իրավաբան Դարյա Պոլուդովան ծայրահեղականության մեղադրանքով վեց ամիս անցկացրեց նախնական կալանքի տակ՝ «Ուկրաինայում պատերազմի փոխարեն, հեղափոխություն Ռուսաստանում» գրությամբ լուսանկարը «Ֆեյսբուք»-ում տեղադրելուց հետո: Նրա մեղադրանքի մեջ նշված էր, թե «անձնական հակակրանք ունի ներկայիս նախագահի նկատմամբ»:

Վլադ Կոլեսնիկով, արխիվ
Վլադ Կոլեսնիկով, արխիվ

Հաջորդ օրինակը վերաբերում է ֆեյսբուքյան գրառումներից հայտնի, ավելի քան 3 հազար հետևորդ ունեցող Վլադ Կոլեսնիկովին: Նա, ընդդիմանալով Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի որդեգրած քաղաքականությանն, արժանացել էր ուսումնական հաստատության ՝ իր հասակակից ընկերների խոշտանգումներին:

Ալեքսանդր Դևոլչենկո, արխիվ
Ալեքսանդր Դևոլչենկո, արխիվ

Հայտնի դերասան Ալեքսանդր Դևոլչենկոն իրավապանների ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ վերադարձրեց պետական պարգևները և կոչ արեց՝ չմասնակցել կառավարության կազմակերպած միջոցառումներին՝ իշխանություններին բնորոշելով «կրիմինալ» և «ցինիկ»։ Դերասանը նաև ընդդիմացավ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմին: Անցյալ տարվա նոյեմբերին նրան գտել էին մահացած։​

Ալեքսանդր Բիվշևը, արխիվ
Ալեքսանդր Բիվշևը, արխիվ

Ուկրաինական ժողովրդի հերոսներին պոեմ ձոնելուց հետո գերմաներենի ուսուցիչ, 42-ամյա Ալեքսանդր Բիվշևը դատապարտվեց ծայրահեղականության հոդվածով՝ կորցնելով աշխատանքը: Հիմա ուսուցիչը պատրաստվում է Եվրոպական դատարանում ներկայացնել իր նկատմամբ կիրառված քաղաքական հետապնդումներին ուղեկցած իրավախախտումների փաստերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG