Մատչելիության հղումներ

Նախագահը հանդիպեց Դաշնակցության ղեկավարների հետ


Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի և Արսեն Համբարձումյանի հետ:

«Քննարկվել է սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը, անդրադարձ է եղել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումներին և նախագծի առանձին դրույթների: ՀՅԴ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովում շարունակել ակտիվ և համակողմանի քննարկումները մասնագիտական հանձնաժողովի մշակած Սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջ, որում, ըստ նրանց, տեղ են գտել երկրի զարգացումն ապահովող՝ իրենց համար կարևոր հիմնական շեշտադրումներն ու ՀՅԴ մոտեցումները»,- հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

Այսօր ավելի վաղ Սերժ Սարգսյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG