Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հանձնարարել է ժամանակավոր կաբինետ ձևավորել նախքան արտահերթ ընտրությունները, որոնք կկայանան նոյեմբերի 1-ին:
Հիշեցնենք, Դավութօղլուի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում չկարողացավ ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը։ Տապալվեց նաև կոալիցիոն կառավարություն ստեղծելու տարբերակը:
Վարչապետը հինգ օր ժամանակ ունի ժամանակավոր կաբինետ ձևավորելու համար: