Մատչելիության հղումներ

Մեղադրող կողմը պահանջեց 14 տարվա ազատազրկման դատապարտել Հայկ Կյուրեղյանին


Ոստիկանությունը բերման է ենթարկում Հայկ Կյուրեղյանին, 12-ը հունիսի, 2015թ
Ոստիկանությունը բերման է ենթարկում Հայկ Կյուրեղյանին, 12-ը հունիսի, 2015թ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացած նիստում մեղադրող կողմը պահանջեց 14 տարվա ազատազրկման դատապարտել Հայկ Կյուրեղյանին։

Հիշեցնենք՝ անցյալ տարվա հունիսին Շանթ Հարությունյանի և համախոհների գործով դատավարության առաջին օրը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց Կյուրեղյանը բարձրացել էր կայանված մեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել ոստիկանների ուղղությամբ: Նա հայտարարել էր, թե «արժեքների հեղափոխության» կոչերով փողոց դուրս եկած Շանթ Հարությունյանին դատում են քաղաքական հայացքների համար, և ինքը փորձելու է խափանել նիստը:

Հայկ Կյուրեղյանը նախ մեղադրվեց զենքի գործադրմամբ և անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով խուլիգանության մեջ, որը նախատեսում է 4-ից 7 տարվա ազատազրկում, ապա քննիչը Կյուրեղյանին առաջադրեց նաև երկրորդ մեղադրանքը, ըստ որի՝ նա ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն է գործադրել. մեղադրանքը նախատեսում է 5-ից 10-ը տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG