Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Հակառակորդը խախտել է հրադադարը և ունի առնվազն 4 զոհ, 15-ից ավելի վիրավոր


Հայ զինվորները մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորները մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Հանգստյան օրերին Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանային (60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր) և հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:

«Ըստ հավաստի աղբյուրների, տեղի ունեցած փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ և 15-ից ավելի վիրավորներ: ՊԲ դիրքապահ անձնակազմը շարունակում է աչալրջորեն վերահսկել ողջ առաջնագիծը և վստահորեն իրականացրել իր առջև դրված մարտական խնդիրը», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG