Լրատվամիջոցները փորձում են սպասվող սահմանադրական բարեփոխումների համատեքստում կռահել ընդդիմադիր ուժերի մարտավարությունը, արձագանքում են «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի դրսևորած պահվածքին, նաև շարունակում են տարբեր դիտանկյուններից գնահատել «Էյր Արմենիա» ընկերության տնօրենի նկատմամբ օրեր առաջ գործադրված բռնության աղմկահարույց փաստը: