Մատչելիության հղումներ

Նախագահը հանձնարարել է ուսումնասիրել «Էյր Արմենիա»-ի տնօրենի հետ տեղի ունեցած միջադեպը


Ծեծի ենթարկված Արսեն Ավետիսյանը հիվանդանոցում, Երևան, 17-ը օգոստոսի, 2015թ․
Ծեծի ենթարկված Արսեն Ավետիսյանը հիվանդանոցում, Երևան, 17-ը օգոստոսի, 2015թ․

Երեկ երեկոյան Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նապագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է ուսումնասիրել «Էյր Արմենիա»-ի 51 տոկոսի սեփականատեր Արսեն Ավետիսյանի հետ տեղի ունեցած միջադեպի մանրամասները, և որ դատախազությունը շուտով հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։

«Կոնկրետ այս պահին ես ձեռնպահ կմնամ որևէ գնահատական տալուց և ԶԼՄ-երին խորհուրդ կտամ չհնչեցնել անհարկի ենթադրություններ, քանի դեռ չկա մասնագիտական եզրակացություն պատկան մարմինների կողմից», - ասաց ՀՀԿ խոսնակը։

Արսեն Ավետիսյանը, հիշեցնենք, ծեծի էր ենթարկվել օգոստոսի 15-ին։ Կոտրվածքներով ու բազմաթիվ կապտուկներով հիվանդանոց տեղափոխված Ավետիսյանը պնդում էր, որ իրեն ծեծի են ենթարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ներկայությամբ ու անձամբ նրա հրամանով։ Երեկ սակայն ծեծված գործարարը հայտարարեց, թե որևէ բողոք չունի և պատրաստ է սեղմել իրեն պարզված հաշտության ձեռքը. հաշտության առաջարկն արել է անձամբ Ռուբեն Հայրապետյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG