Մատչելիության հղումներ

«Օրանժ Արմենիա»-ն օտարվեց «Յուքոմ»-ին


Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերն ամբողջությամբ օտարվեցին «Յուքոմ» ընկերությանը։

Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

«Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն ավելի վաղ հայտարարել էր, որ ««Յուքոմ»-ին «Օրանժ Արմենիա»-ի բաժնետոմսերի վաճառքն ունի երկու նպատակ, առաջին՝ հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտում ստեղծել հայաստանյան ազդեցիկ ընկերություն, որը գործարքից հետո կզբաղեցնի հեռահաղորդակցության ողջ շուկայի մոտ 20 տոկոսը, երկրորդ՝ փոխլրացնող կարողությունների համադրմամբ հնարավորություն կառաջանա հաճախորդներին առաջարկել նշված փաթեթը»։

«Օրանժ Արմենիա»-ն Հայաստանում բջջային կապի և ինտերնետի ծառայություններ սկսեց մատուցել 2009 թվականի նոյեմբերի 5-ից: Պաշտոնական կայքէջի համաձայն՝ մինչ այժմ «Օրանժ Արմենիա»-ն կատարել է 277 միլիոն եվրոյի ներդրումներ՝ ներառյալ 51 միլիոն եվրո լիցենզիայի ձեռքբերման համար: Ըստ կայքէջի, անցած տարիներին «Օրանժ Արմենիա»-ն մշտապես գործել է վնասով՝ 2015-ի մարտի 31-ի դրությամբ ընկերության նախորդ տարիների ընդհանուր վնասը կազմել է 184.6 միլիոն եվրո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG