Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն օգոստոսի 24-ին կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ քննարկելու Ուկրաինայի արևելքում ստեղծված լարված իրավիճակը:
Վերջին օրերին, հիշեցնենք, Ուկրաինայի հարավ-արևելքում ծանր մարտեր են ընթանում: Ռուս անջատականները և ուկրաինական կառավարական ուժերը հրադադարի ռեժիմի խախտման համար միմյանց են մեղադրում: