Ինդոնեզիայի լեռնային շրջանում մարդատար ինքնաթիռ է կործանվել: Նախնական տվյալներով` ավիաաղետը տեղի է ունեցել Օկսիբիլ քաղաքի մատույցներում՝ օդանավի վայրէջքից 10 րոպե առաջ:
Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, ինքնաթիռում 54 ուղևոր և անձնակազմի 5 անդամ է եղել: