Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ուկրաինայում ստեղծված իրավիճակն անվանել է պայթյունավտանգ:
Նրա խոսքերով՝ միայն խաղաղ ճանապարհով է պետք կանխել հակամարտության նոր սրացումների ալիքը:
«Խաղաքարտերի վրա շատ բան է դրված. եթե կողմերը չվերադառնան խաղաղ գործընթացին, հակամարտությունը ցանկացած պահի կարող է սրվել»,- գերմանական «Բիլդ ամ Զոնթագ» պարբերականի հետ զրույցում հայտարարել է գերմանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: