Ուկրաինան տեղեկացնում է Մարիուպոլի մերձակայքում ռուսամետ անջատականների հետ ինտենսիվ մարտերի մասին։
Պաշտոնական Կիևի զինվորական ներկայացուցիչը France-Presse-ին երեկ ասել է, որ Մարիուպոլի հյուսիսում ծավալված մարտական գործողությունների ընթացքում սպանվել է մեկ զինվոր, երեքը վիրավորվել են։
Ռուսամետ անջատականների տվյալներով՝ մարզի մեկ այլ հատվածում քաղաքացիական անձ է զոհվել։
ԵԱՀԿ-ն տեղեկացնում է հրադադարի ռեժիմի խախտումների ծավալների աճի մասին։