Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարը


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Օգոստոսի 11-ին և լույս 12-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Բացի խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արձակել է 154 արկ: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2600 կրակոց», - ասված է հաղորդագրությունում:

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և պատասխան գործողություններով ճնշել հակառակորդի ակտիվությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG