Երևանի հինգերորդ կայազորային զինվորական դատարանը, որը գտնվում է Ռուսաստանի Հյուսիսկովկասյան շրջանային զինվորական դատարանի ենթակայության ներքո, կես տարով երկարաձգել է ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը:
Պերմյակովը մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի բոլոր անդամների սպանության մեջ:
«Կալանքի տակ պահման ժամկետը երկարաձգվել է մինչև 2016 թվականի հունվարի 30-ը: Դատարանի որոշման համաձայն, Պերմյակովի գործով բաց դատական նիստը նշանակված է 2015 թվականի օգոստոսի 12-ին՝ մոսկվայի ժամանակով 9:30-ին», - ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է դատարանի մամուլի խոսնակ Ալյոնա Կատկալոն:
Նախաքննության տվյալներով, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը հունվարի 12-ին ինքնակամ, զենքով լքել է պահակակետը և սպանել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, վիրավորել մանկահասակ երեխային, ով ավելի ուշ մահացավ հիվանդանոցում: Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը ռուս սահմանապահների կողմից՝ Թուրքիայի սահմանը հատելու փորձ կատարելիս: Նա խոստովանել է իր մեղքը: