Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ հուլիսի 30-ին և լույս 31-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 140 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից և ՀԱՆ-17 ու ՀՀՆ-9 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2 հազար 500 կրակոց:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում: