Նախօրեին Հնդկական օվկիանոսի արևմտյան հատվածում, Վերամիավորման կղզուց ոչ հեռու գտնվող վայրում հայտնաբերված բեկորները, ըստ ամենայնի, «Բոինգ-777» ինքնաթիռի մասեր են եղել:
Նույն մոդելին էր պատկանում նաև «Մալայզիական ավիաուղիներ»-ի թիվ 370 թռիչքն իրականացնող օդանավը, որն անհետացել է 2014 թվականին, ենթադրաբար՝ Հնդկական օվկիանոսի վրայով թռչելիս: Այս մասին հաղորդում է CNN-ը, հղում անելով բեկորների հայտնաբերման վայրում հետազոտություններ իրականացնող խմբի աղբյուրին:
Ներկայումս մասնագետները փորձում են պարզել՝ արդյոք հայտնաբերված բեկորները կորած մալայզիական ինքնաթիռի մասերն են: