Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը երեկ Սենատի զինված ուժերի հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է, որ Իրանի հետ վերջերս կնքված համաձայնագիրը չի սահմանափակում ԱՄՆ-ին՝ անհրաժեշտության դեպքում դիմելու ռազմական ուժի կիրառմանը:
«Եթե Իրանը ագրեսիա ցուցաբերի, ԱՄՆ-ը կհակազդի ուժով», - ասել է նա:
Ամերիկյան Կոնգրեսը մինչև սեպտեմբերի 17-ը հնարավորություն ունի ուսումնասիրել համաձայնագիրը: