Մատչելիության հղումներ

Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը


Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Քննչական կոմիտեի միջնորդությունը և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը:

Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել էր Գորիսում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով: Սուրիկ Խաչատրյանի որդին մեղադրվում է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդված առաջին մասով՝ «դիտավորությամբ մեկ ուրիշի կյանքի համար վտանգավոր վնասվածք պատճառելը»: Միջադեպի հետևանքով Հարություն Զաքարյանը կորցրել է մեկ աչքի տեսողությունը:

Հայաստանի քննչական կոմիտեն, որի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում է քրեական գործը, այսօր տարածած հաղորդագրությունում նշում է․ - «Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տիգրան Խաչատրյանը բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG