Մատչելիության հղումներ

ՀԾԿՀ-ն հրավերներ է ուղարկել խորհրդատվական 5 խոշոր ընկերությունների


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկում է էլեկտրաէներգիայի թանկացման օգտին, 17-ը հունիսի, 2015թ․
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկում է էլեկտրաէներգիայի թանկացման օգտին, 17-ը հունիսի, 2015թ․

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), հաշվի առնելով հունիսի 27-ին Հայաստանի տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ երկրի նախագահի հայտարարությունը, «նպատակ ունենալով բարձրացնել հանձնաժողովի գործունեության նկատմամբ հանրության վստահությունն ու բացառել էլեկտրաէներգետիկական համակարգում 2015 թվականի սակագների սահմանման գործընթացի հիմնավորվածության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները», այսօրվա նիստում հաստատել է ՀԾԿՀ-ին էլեկտրաէներգետիկական համակարգում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման առաջարկ ներկայացնելու հրավերը:

«Նույն որոշմամբ, լավագույն հնգյակում ընդգրկված միջազգային խորհրդատու ընկերությունների առաջարկների ստացման աշխատանքների կազմակերպման համար հանձնաժողովում ստեղծված աշխատանքային խմբին հանձնարարվել է՝ 1-օրյա ժամկետում ուղարկել հաստատված հրավերը միջազգային խորհրդատու ընկերություններին և վերջիններիս կողմից առաջարկների ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո 3‑օրյա ժամկետում ամփոփել միջազգային խորհրդատու ընկերությունների ներկայացրած առաջարկները և արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ», - ասված է ՀԾԿՀ-ի հաղորդագրությունում:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG