Այսօր մեկնարկել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի քառօրյա տարածաշրջանային ուղևորությունը։ Նա ժամանել է Քուվեյթ, որտեղից կմեկնի Քաթար և Իրաք։
Զարիֆը մտադիր է Պարսից ծոցի երկրների ղեկավարներին ներկայացնել վերջերս Վիեննայում Իրանի և միջազգային վեց տերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրը և փարատել նրանց մտավախությունները։
Վերադառնալով Թեհրան, Զարիֆը պետք է ընդունի Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիին, ապա նաև իր ֆրանսիացի պաշտոնակից Լորան Ֆաբիուսին։