Պակիստանում հորդառատ անձրևներին հաջորդած հեղեղումները Խայբերի նահանգում ավերել են բազմաթիվ տներ, զոհվել է ավելի քան 40 մարդ, ոչնչացվել է բերքը, շարքից դուրս են եկել ճանապարհներն ու կամուրջները։
Երկրի ամենաթշվառ նահանգում` Բելուջիստանում, առնվազն 12 մարդ է զոհվել։
Հորդառատ անձրևներն ու հեղեղումները բնորոշ են մուսսոնների ժամանակաշրջանում, որն ամեն տարի սկսվում է հունիսին և ավարտվում է սեպտեմբերին։