Մատչելիության հղումներ

ՊՆ խոսնակ. Կրակոցները շարունակվել են ողջ գիշեր


«Հուլիսի 24–ի երեկոյան ժամը 19-ից սկսած՝ հակառակորդը կրկին շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը հատկապես Արցախի սահմանին և Տավուշի մարզում: Կրակոցները շարունակվել են ողջ գիշեր», - ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, կրակել են ինչպես մեծ տրամաչափի հրաձգային զենքերից, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետերից: Ընդհանուր առմամբ, խախտումների քանակը գերազանցել է 160-ը:

«Հայկական զինուժի ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել ըստ անհրաժեշտության և հակառակորդին պատճառել կորուստներ ու վնասներ: Հայկական կողմը կորուստներ չունի: Այժմ սահմանին հարաբերական անդորր է», - հավելել է Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG