Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Սիգմար Գաբրիելը այսօր մեկնում է Թեհրան:
Նա արևմտյան առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով մեկնում է Իրան՝ Թեհրանի և գերտերությունների միջև միջուկային համաձայնության կնքումից հետո:
Գաբրիելը, ով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տեղակալն է, Իրան է մեկնում եռօրյա այցով՝ «գործարարների, արդյունաբերողների և գիտնականների փոքր խմբի ուղեկցությամբ»:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարն ակնկալում է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հուլիսի 14-ին Իրանը և վեց գերտերությունները` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան պատմական համաձայնության հասան Թեհրանի միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ: