Մատչելիության հղումներ

Շիրակի միջհամայնքային երթուղիներում 27 տարվա հնության ՊԱԶ-եր կան


Շիրակի միջհամայնքային երթուղիներում1988 թվականի ՊԱԶ-եր կան
please wait

No media source currently available

0:00 0:03:38 0:00

Խորհրդային արտադրության ու իրենց դարն ապրած ավտոբուսները դեռ կշարունակեն ուղևորներ փոխադրել:

«Տվյալ ավտոբուսների նկատմամբ տարիքային սահմանափակում չկա», - ասում է մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Խաչիկ Խնձրցյանը: «1988 թվականի ՊԱԶ-եր ունենք՝ 4 հատ: Մնացած բոլոր մեր ունեցած ՊԱԶ-երը նոր են՝ 98-ից մինչև 2008 թվականի տրանսպորտային ավտոբուսներ ունենք», - ասում է պաշտոնյան:

Մի քանի օր առաջ Կրաշեն համայնքը սպասարկող այսպիսի մի ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ուղևոր է մահացել: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ հուլիսի 5-ին Գյումրի-Կրաշեն երթուղին սպասարկող «ՊԱԶ 762» մակնիշի ավտոբուսի արգելակները խափանվել են, ավտոբուսի ուղևորուհի Ջուլիետա Իսկանդարյանն ընթացքի ժամանակ ավտոբուսի առջևի բաց դռնից ցատկել ու ընկել է ասֆալտապատ գետնին: Ստացած մարմնական վնասվածքներից կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Հարուցվել է քրեական գործ, ավտոբուսը դեպքից հետո առգրավվել է և ուղարկվել է փորձաքննության: Կրաշենում որևէ մեկը չցանկացավ խոսել տեղի ունեցածի մասին:

Ավտոբուսների մաշվածությանը գումարվում է համայնքային ճանապարհների վատ վիճակը․ վարորդները դժգոհում են, որ ամեն անգամ երթուղին սպասարկելուց հետո ստիպված են գումար ծախսել՝ պահեստամասերը փոսերին չեն դիմանում:

«Մի երթից հետո կանգնում ենք ռեմոնտի: Շատ սարսափելի է», - ասում էին վարորդները:

Ուղևորներն էլ դժգոհում են, որ հաճախ մնում են ճանապարհին:

«Ուղղաթիռ է պետք այդ ճանապարհներով գնալ-գալու համար», - կատակում էին ուղևորները:

Մարզի 12 երթուղի սպասարկելու համար ամիսներ շարունակ մրցույթներ են հայտարարվում, բայց դիմող չկա:

«Ոչ շահութաբեր են․ ելնելով ուղևորահոսքի պակասից և քանի որ ուղևորահոսքը տվյալ պահին չի ապահովում երթուղու շահութաբերությունը, սպասարկող կազմակերպությունների կողմից հայտեր չեն ներկայացվում», - ասում է մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Խաչիկ Խնձրցյանը:

Պաշտոնյան վստահեցնում է, որ չնայած դրան՝ գոնե մինչև տվյալ համայնքներին մոտ մայրուղի սպասարկում իրականացվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG