Մատչելիության հղումներ

Ղրղըզստանը բողոքի նոտա հղեց ԱՄՆ-ին


Իրավապաշտպան Ազիմժոն Ասկարովը դատավարության ժամանակ, արխիվ
Իրավապաշտպան Ազիմժոն Ասկարովը դատավարության ժամանակ, արխիվ

Հայտնի իրավապաշտպան, ազգությամբ ուզբեկ Ազիմժոն Ասկարովին մարդու իրավունքների պաշտպանության համար մրցանակ շնորհելու կապակցությամբ, Ղրղըզստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին՝ նախազգուշացնելով, թե Բիշքեկը կարող է չեղյալ հայտարարել 1993 թվականին Միացյալ Նահանգների հետ կնքած համագործակցության պայմանագիրը:

Ղրղըզստանի հարավում ղրղըզների և ուզբեկների միջև 2010 թվականին ազգամիջյան բախումներ հրահրելու մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված Ազիմժոն Ասկարովի որդին երեկ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում ստացել է հոր մրցանակը՝ շնորհված 2014 թվականին մարդու իրավունքների պաշտպանության անվանակարգում:

Իրավապաշտպանն իր նկատմամբ քրեական հետապնդման շարժառիթները քաղաքական է համարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG