Ուկրաինայի խորհրդարանը ընդունել է բոլոր այն օրենքները, որոնք անհրաժեշտ են Արժույթի միջազգային հիմնադրամից 17․5 միլիարդ դոլար փոխառության երկրորդ տրանշը՝ 1․7 միլիարդ, ստանալու համար։
Ուկրաինային աջակցության քառամյա ծրագիրը ԱՄՀ-ն հավանության է արժանացրել 2014 թվականի մարտին, նույն ամսում Կիևը ստացել է առաջին տրանշը՝ 5 միլիարդ դոլար: