Եվրախումբը հավանության է արժանացրել Հունաստանին 7 միլիարդ եվրո տրամադրելու առաջարկը, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Այս տեղեկության պաշտոնական հաստատումն ակնկալվում է վաղը:
Գումարը Հունաստանին հնարավորություն կընձեռի երկուշաբթի օրը Եվրոպական կենտրոնական բանկին վճարել պարտք՝ 3․5 միլիարդ եվրոյի չափով: