Մատչելիության հղումներ

Նիդերլանդական զեկույց․ «Բոինգ-777»-ը խփել են ռուսամետ անջատականները


Նիդերլանդական զեկույց․ «Բոինգ-777»-ը խփել են ռուսամետ անջատականները
please wait

No media source currently available

0:00 0:02:01 0:00

Մի քանի հարյուր էջանոց զեկույցը դեռ չի հրապարակվել, սակայն CNN-ին հաջողվել է որոշ մանրամասներ պարզել:

Նիդերլանդական զեկույցը պնդում է, որ անցած տարվա հուլիսին Ուկրաինայի Դոնեցկի շրջանում «Մալայզիական ավիաուղիներ»-ի «Բոինգ-777» օդանավը խփել են տեղի ռուսամետ անջատականները: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով հեռուստաընկերության տրամադրության տակ գտնվող հաշվետվությունը:

Զեկույցի վերջնական տարբերակն առայժմ չի հրապարակվել, սակայն CNN-ին հաջողվել է ավիավթարի վերաբերյալ որոշ մանրամասներ պարզել:

Զեկույցը կազմված է մի քանի հարյուր էջից: Փաստաթղթում, CNN-ի փոխանցմամբ, նշված են օդանավի երթուղու ճշգրիտ ժամանակացույցը, ինքնաթիռը կործանած հրթիռների տեսակը, ինչպես նաև նկարագրված է հրթիռների թռիչքագիծը:

Զեկույցի դետալներին ծանոթ աղբյուրը հաղորդում է, որ հաշվետվությունում նշված է ոչ միայն հրթիռի արձակման վայրը, այլ նաև այն, թե ով է հատկապես վերահսկել այդ տարածքը:

«Բոինգ»-ը կործանել են ռուսամետ անջատականները․ ըստ CNN-ի՝ այսպիսի եզրահանգման են եկել զեկույցի հեղինակները:

Փաստաթղթում նշվում է նաև, որ տեղի ունեցածում իր մեղքի բաժինն ունի նաև «Մալայզիական ավիաուղիներ»-ի ղեկավարությունը, որը, ընդդիմանալով նախազգուշացումներին, անտեսել է հակամարտության գոտում թռիչք իրականացնելուց խուսափելու խորհուրդները:

Աղբյուրը հաղորդում է, որ հաշվետվությունն ուղարկվել է օդանավի կործանման գործը հետաքննող համապատասխան կառույցներին:

Հիշեցնենք՝ «Բոինգ-777»-ը խոցվել է անցած տարվա հուլիսի 17-ին: Մալայզիական ավիաընկերության մարդատար օդանավը Ամստերդամից թռչում էր Կուալա Լումպուր, օդանավում գտնվող բոլոր ուղևորները՝ 298 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 15 անդամները, զոհվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG