Մատչելիության հղումներ

Մեքսիկայի նախագահը խոստանում է բանտ վերադարձնել հզորագույն նարկոբարոնին


Խոակին «Էլ Չապո» Գուզման, Մեքսիկա, 2014 թ․
Խոակին «Էլ Չապո» Գուզման, Մեքսիկա, 2014 թ․

Պետական այցով Ֆրանսիայում գտնվող Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն նախօրեին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ուշադրությամբ հետևում է Մեքսիկայի և աշխարհի ամենաորոնվող հանցագործներից մեկի՝ նարկոբարոն Խոակին «Էլ Չապո» Գուզմանին վերաբերող տեղեկություններին:

Շաբաթ օրը Գուզմանին հաջողվել էր փախուստի դիմել երկրի առավել խիստ հսկվող բանտերից մեկի իր խցից, որի լոգարանին հարող հատվածից ավելի քան 1500 մետր երկարությամբ թունել է փորված եղել:

«Ես խորապես մտահոգված եմ այդ խիստ տխրեցնող փաստով, ինչը ցնցել և վիրավորել է Մեքսիկայի հանրությանը», - ըստ CNN-ի, ասել է նախագահ Նիետոն, խոստանալով ներդնել բոլոր ջանքերը՝ բանտից փախած նարկոբարոնին գտնելու և երկրի բանտերում հսկողությունն ավելի ուժեղացնելու համար:

Սա աշխարհի հզորագույն նարկոբարոնը համարվող Գուզմանի երկրորդ փախուստն է բանտից: Առաջին անգամ նա փախուստի էր դիմել 2001 թվականին և ազատության մեջ մնացել մինչև 2014 թվականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG