Ղազախստանի արտգործնախարարի առաջին տեղակալը հայտարարել է, որ Աստանան ծրագրում է 2017 թվականից առանց վիզայի ռեժիմ սահմանել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրների քաղաքացիների համար:
Դիվանագետի խոսքով, ռեժիմը կգործի 36 երկրների քաղաքացիների համար, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նոր Զելանդիայի, Մալայզիայի և Սինգապուրի: