Մատչելիության հղումներ

Խուզարկություններ՝ Ռուսաստանում ընտրությունների մոնիթորինգով զբաղվող ընկերությունում


Գրիգորի Մելքոնյանց, արխիվ
Գրիգորի Մելքոնյանց, արխիվ

Երեքշաբթի առավոտյան ռուսաստանցի իրավապահները խուզարկություններ են անցկացրել Ռուսաստանում գործող՝ ընտրություններում խախտումների մոնիթորինգով զբաղվող «Գոլոս» կազմակերպության 3 աշխատակիցների մոսկովյան բնակարաններում, այդ թվում նաև կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Գրիգորի Մելքոնյանցի բնակարանում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Առգրավվել են նրանց պատկանող համակարգիչները, բջջային հեռախոսները և ինֆորմացիոն կրիչները: Օրվա երկրորդ կեսին խուզարկությունները տեղափոխվել են «Գոլոս» կազմակերպության գրասենյակ: Կազմակերպությունը մտադիր է բողոքարկել իրավապահ մարմինների նման գործողությունները :

«Ազատության» ռուսական ծառայության հետ զրույցում Գրիգորի Մելքոնյանցը հայտարարել է, թե կատարվածը պայմանավորում է Ռուսաստանում սպասվող ընտրությունների հետ, որին իրենց կազմակերպությունը նախկինի պես հետևելու է և բարձրաձայնելու է խախտումների մասին:

«Ընտրություններից առաջ ուզում են մեզ վախեցնել», - ասել է Մելքոնյանցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG