Մատչելիության հղումներ

Հունաստանը վերսկսում է վարկատուների հետ բանակցությունները պարտքերի մարման շուրջ


Հունաստանը վերսկսում է վարկատուների հետ բանակցությունները պարտքերի մարման շուրջ
please wait

No media source currently available

0:00 0:02:28 0:00

Բրյուսելում հանդիպումներ են նախատեսված Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի և Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրամիության ղեկավարների միջև:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե երկխոսությունը շարունակելու համար անհրաժեշտ է, որպեսզի «Հունաստանի առաջարկությունները սեղանին դրվեն արդեն այս շաբաթ»: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես կոչ է արել Հունաստանին «շտապել»:

«Ուզում եմ ընդգծել, որ ժամանակ քիչ է մնացել: Հունաստանը պետք է արագ գործի, Եվրոպան՝ նույնպես», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Նիդերլանդների ֆինանսների փոխնախարար Էրիկ Վիբեսը ևս հայտարարել է, որ Հունաստանը այս անգամ բանակցություններին պետք է ներկայացնի շատ լուրջ առաջարկություններ:

«Նրանց հետ բանակցությունները պետք է շարունակել միայն այն դեպքում, եթե առաջարկություններն իսկապես լուրջ լինեն», - հայտարարել է նա:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կոշտ ընդգծել է, որ եթե Հունաստանը ցանկանում է մնալ եվրոյի գոտու անդամ, ապա պետք է բարեփոխումներ անցկացնի և մարի պարտքերը:

«Մենք հակված ենք օգնելու Հունաստանին, սակայն Հունաստանն էլ իր հերթին պետք է հետևի այն կանոններին, որոնցով ապրում է Եվրոպան», - նշել է Ռախոյը:

Արժույթի միջազգային հիմնադրամը, որը Հունաստանի հիմնական պարտատերն է, երկուշաբթի օրը հայտարարել է, որ այլևս պատրաստ չէ Աթենքին նոր վարկեր տրամադրել: Փոխարենը՝ ԱՄՀ-ի նախագահ Քրիստին Լագարդը պատրաստակամություն է հայտնել «տեխնիկական օգնություն» ցուցաբերել, որն անհրաժեշտ կլինի հունական կառավարությանը:

Ավելի վաղը «Ռոյթերզ»-ը հաստատել էր, որ ԱՄՀ-ն հրաժարվելու է Աթենքին ֆինանսական օգնություն ցուցաբերելուց: Գործակալությունը հղում էր արել Հիմնադրամի ներկայացուցչի խոսքերին, ով պարզաբանել է, թե նման որոշումը պայմանավորված է «պարտքերի կանխման քաղաքականությամբ»:

Եվրոպական Կենտրոնական բանկի կառավարման խորհրդի նախագահ Քրիստիան Նուայեն էլ The Wall Street Journal-ին ասել էր, որ մտադիր չեն վերանայել Հունաստանի պարտքը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, իր հերթին, հայտարարել էր, որ Ցիպրասից սպասում է բացատրություններ Հունաստանում տեղի ունեցած հանրաքվեի կապակցությամբ:

«Պետք է հասկանալ, թե ինչի համար են հույները քվեարկել, ինչին են «ոչ» ասել», - ասել է Յունկերը՝ ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում: Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ դեմ է Հունաստանի՝ եվրոյի գոտուց դուրս գալուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG